National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.10.2022
Համայնքների ղեկավարներին կտրվեն շրջանային, քաղաքային, ավանային եւ գյուղական խորհուրդների ու նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու լիազորություններ
1 / 6

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու, ինչպես նաեւ դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորությունները պատվիրակել համայնքների ղեկավարներին:

Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել. օրինագիծը մնացել է անփոփոխ:

Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կնախատեսվի վարչական պատասխանատվություն:

Դավիթ Գրիգորյանը պարզաբանել է, որ կան դեպքեր, երբ 500 շենք սպասարկող համատիրությունը բոլոր շենքերի համար մեկ բանկային հաշիվ է բացել: Նրա խոսքով՝ դա անընդունելի է: Նախագծով յուրաքանչյուր շենքի համար պետք է բացվի առանձին հաշիվ: Առանձին հաշիվ չբացելու դեպքում առաջին անգամ տուգանք կնշանակվի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ մեկ ամսվա ընթացքում նույն արարքի կրկնվելու դեպքում՝ կկրկնապատկվի:


Շահագործվող աղբավայրերի վնասակար ազդեցությունը ՀՀ շրջակա միջավայրի վրա կանխելու նպատակով աղբավայրերի մոնիթորինգի իրականացման պահանջ է սահմանվում: Պատասխանատվության միջոց կսահմանվի աղբավայրի տարածքում Կառավարության սահմանած կարգով մոնիթորինգ չիրականացնելու դեպքում: Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը վերապահվում է շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: Պատասխանատվության միջոցների կիրառմանը վերաբերող դրույթն ուժի մեջ կմտնի 2024 թ. հունվարի մեկից:

Չսահմանված եւ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար պատասխանատվության միջոցը կիրառելու իրավասությունը կվերապահվի նաեւ ՀՀ ոստիկանությանը:

Այս կարգավորումները գործադիրն առաջարկում է ««Թափոնների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի
քննարկումը հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am